• English
  • عربي
  • Հայերեն
Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնակատարությունը Քուվեյթում

29 սեպտեմբերի, 2026
Հայաստանի Հանրապետության անկախության 35-ամյակի տոնակատարությունը Քուվեյթում
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

Սեպտեմբերի 29-ին Քուվեյթում  տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ նվրիված Հայաստանի Հանրապետության 35-ամյա հոբելյանին։

 

Ընդունելությանը մասնակցել են մեծ թվով հյուրեր՝ Քուվեյթի կառավարության ու պետական այլ կազմակերպությունների ներկայացուցիչներ, Քուվեյթում հավատարմագրված դեսպաններ և միջազգային կազմակերպությունների գրասենյակների ղեկավարներ, խոշոր գործարարներ, հասարակական ու մշակութային գործիչներ, ինչպես նաև՝ քուվեյթահայ համայնքի հոգևոր և աշխարհիկ առաջնորդներ։ Պատվո հյուրի կարգավիճակով մասնակցել է  Քուվեյթի արտաքին գործերի փոխնախարար Համադ Սուլեյման Միշաան ալ-Միշաանը։

 

Քուվեյթի և Հայաստանի պետական օրհներգերը հնչել են Քուվեյթի «Համազգային» մշակութային միության երգչախմբի կատարմամբ։ Նույն միության պարախումբը հյուրերին է ներկայացրել հայկական ժողովրդական պար։

 

Իր խոսքում Քուվեյթում ՀՀ դեսպան Արսեն Առաքելյանն անդրադարձել է անկախությունը վերականգնելուց ի վեր Հայաստանի Հանրապետության ձեռքբերումներին, առանձնանշել երկրի զարգացման ժամանակակից ուղղությունների նկատմամբ` հատկապես 2018 թ․ թավշյա հեղափոխությունից հետո կառավարության գործադրած քայլերը։

 

Նա նաև խոսել է հայ-արաբական դարավոր բարեկամության, Հայաստանի և Քուվեյթի երկկողմ հարաբերությունների վերջին 35 տարիների զարգացման փուլերի մասին, առանձնացրել հեռանկարային ոլորտներում համագործակցության միտումները, շեշտել գործարարների և հասարակական կազմակերպությունների՝ միմյանց նկատմամբ աճող հետաքրքրության հանգամանքը։

 

Դեսպան Առաքելյանն իր և ՀՀ կառավարության անունից երախտագիտություն է հայտնել բարեկամ Քուվեյթի առաջնորդներին, կառավարությանն ու անհատներին՝ տարիների ընթացքում ցուցաբերած աջակցության, կրթական ու հումանիտար այլ ոլորտներում հաջողությամբ իրագործած նախագծերի համար։ Շնորհակալական խոսքեր են հնչել նաև քուվեյթահայ համայնքի հասցեին՝ տասնամյակների ընթացքում իրենց կողմից ձեռք բերված հարգանքի ու երկրի մշակութային, սպորտային և կյանքի այլ բնագավառներում ունեցած ակտիվ մասնակցության համար։

 

Միջոցառման ավարտին Քուվեյթում Հայաստանի դեսպանության անունից մատուցվել է պաշտոնական ընդունելություն։

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Էլ-Քուվեյթ, Ջաբրիե թաղամաս,
բլոկ 8, փողոց 3, վիլլա 8
Հեռ.՝ (+965) 25322175, 25322174

Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: