• English
  • عربي
  • Հայերեն
Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Քաղաքացիություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կարևոր պարզաբանում դեպի ՀՀ առանց մուտքի արտոնագրի թարմացումների վերաբերյալ

01 հունվարի, 2026
Կարևոր պարզաբանում դեպի ՀՀ առանց մուտքի արտոնագրի թարմացումների վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

 

2026 թ. հունվարի 1-ից հուլիսի 1-ը Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել 113 պետությունների անձնագիր կրող այն քաղաքացիները, ովքեր մուտք գործելու օրվանից ունեն առնվազն վեց ամիս վավերականությամբ Ծոցի համագործակցության խորհրդի, կամ ԵՄ և Շենգենյան պետությունների անդամ երկրներից մեկի կամ ԱՄՆ կողմից տրված կացության կարգավիճակը հաստատող ֆիզիկական (պլաստիկ կամ պիտակ) փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մուտք գործելու օրվանից առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով։

Երկրների ամբողջական ցանկը և անհրաժեշտ տեղեկությունը հասանելի են հետևյալ կայքէջում՝
https://www.mfa.am/filemanager/consular/visa/2025/2025-12-30-LIST-OF-COUNTRIES-TEMPORARY-VISA-EXEMPTION.pdf 

ՀՀ մուտքի արտոնագրի ստացման պայմանների վերաբերյալ մանրամասն տեղեկատվությունը հասանելի է հետևյալ հղումով՝
https://www.mfa.am/en/visa

Հիշեցնում ենք, որ Քուվեյթ–Երևան ուղիղ չվերթներն իրականացնում է «Ջազիրա» ավիաընկերությունը, թռիչքի տևողությունը կազմում է երկու ժամ։

ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

  1. Ո՞ր պետության քաղաքացիների վրա է տարածվում այս որոշումը։
    Պատասխան․ Որոշումը կիրառվում է 113 պետությունների քաղաքացիների նկատմամբ, այդ թվում՝ Սիրիայի, Լիբանանի, Եգիպտոսի, Ֆիլիպինների, Պաղեստինի, Հնդկաստանի, Շրի Լանկայի, Նեպալի, Եմենի, Իրաքի, Հորդանանի, Կանադայի, Պակիստանի և ՀՀ ԱԳՆ կայքում նշված այլ պետությունների քաղաքացիների նկատմամբ։
    Պետությունների ամբողջական ցանկը հասանելի է հետևյալ հղումով՝
    https://www.mfa.am/filemanager/consular/visa/2025/2025-12-30-LIST-OF-COUNTRIES-TEMPORARY-VISA-EXEMPTION.pdf 

  2. Ի՞նչ եղանակով է անհրաժեշտ ներկայացնել կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
    Պատասխան․ Կացության կարգավիճակի մասին փաստաթուղթը պետք է ներկայացնել բացառապես ֆիզիկական (պլաստիկ) քարտի կամ անձնագրում փակցված պիտակի տեսքով։
    Կացության կարգավիճակի քարտը կարող է ճանաչվել, եթե այն առնվազն պարունակում է փաստաթղթի անվանումը, օտարերկրացու անունը, ազգանունը և քաղաքացիությունը՝ լատինատառ, ինչպես նաև ծննդյան ամսաթիվը և փաստաթղթի վավերականության ժամկետը՝ նշված Գրիգորյան օրացույցով (օրինակ՝ 18.06.2028 կամ 18 JUN 2028)։
    Էլեկտրոնային տարբերակներ, հավելվածներ, պատճեններ (նույնիսկ գունավոր), լուսանկարներ չեն ընդունվում։

  3. Ի՞նչ անել, եթե կացության քարտի վավերականությունը 6 ամսից պակաս է։
    Պատասխան․ Այդ դեպքում տվյալ պետության քաղաքացուն անհրաժեշտ է ստանալ ՀՀ մուտքի արտոնագիր (վիզա)։ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջներն ըստ պետությունների ներկայացված են հետևյալ հղումով՝
    https://www.mfa.am/en/visa

  4. Եթե իմ ֆիզիկական կացության քարտի վավերականությունը 6 ամսից պակաս է, սակայն ես հանդիսանում եմ այն պետության քաղաքացի, որով կարող եմ ՀՀ մուտքի արտոնագիր ստանալ Հայաստանի պետական սահմանին (օր.՝ Եգիպտոս, Իրաք և այլն), ո՞րն է ֆիզիկական կացության քարտի այն նվազագույն վավերականության ժամկետը, որի առկայության դեպքում ես կարող եմ սահմանին ստանալ ՀՀ մուտքի վիզա։
    Պատասխան․ Նման դեպքում ֆիզիկական կացության քարտի վավերականությունը պետք է լինի առնվազն մեկ օր։

  5. Ինչպե՞ս է հաշվարկվում կացության քարտի վավերականությունը։
    Պատասխան․ Ֆիզիկական կացության քարտը ՀՀ մուտքի օրը պետք է լինի առնվազն 6 ամիս վավեր։ Օրինակ՝ եթե կացության քարտի վավերականությունը ավարտվում է 2026 թվականի դեկտեմբերի 1-ին, ապա Դուք կարող եք մուտք գործել ՀՀ մինչև 2026 թվականի հունիսի 1-ը ներառյալ։

  6. Ո՞ր պետության քաղաքացիներն են ազատված ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից։
    Պատասխան․ ՀՀ մուտքի արտոնագրի պահանջից ազատված են՝

  • Ծոցի համագործակցության խորհրդի (GCC) անդամ պետությունների քաղաքացիները (ներառյալ Քուվեյթը),

  • Ամերիկայի Միացյալ Նահանգների քաղաքացիները,

  • Եվրոպական միության պետությունների քաղաքացիները,

  • Շենգենյան գոտու պետությունների քաղաքացիները,

  • ինչպես նաև ՀՀ ԱԳՆ կայքում նշված այլ պետությունների քաղաքացիները։
    Պետությունների ամբողջական ցանկը հասանելի է՝
    https://www.mfa.am/en/visa

  1. Արդյո՞ք այս որոշումը կիրառվում է ճանապարհորդական փաստաթղթեր («laissez-passer») ունեցող անձանց նկատմամբ։
    Պատասխան․ Որոշումը չի տարածվում ճանապարհորդական փաստաթղթեր կամ «laissez-passer» ունեցող անձանց վրա։ Այդպիսի փաստաթղթեր ունեցող անձանց խորհուրդ ենք տալիս դիմել Քուվեյթում ՀՀ դեսպանություն։
    Միաժամանակ տեղեկացնում ենք, որ Քուվեյթյան և Հորդանանյան ճանապարհորդական փաստաթղթեր ունեցող անձինք կարող են ստանալ վիզա ՀՀ պետական սահմանին։

  2. Արդյո՞ք այս որոշումը վերաբերում է մինչև 18 տարեկան անչափահասներին։
    Պատասխան․ Այո։ Որոշման դրույթները կիրառելի են նաև անչափահասների նկատմամբ։

  3. Արդյո՞ք այս որոշման շրջանակներում կան բացառություններ հայկական ծագում ունեցող, սակայն այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձանց համար։
    Պատասխան․ Որոշումը կիրառվում է հավասարապես։

Պարզաբանումների և աջակցության համար խնդրում ենք դիմել Քուվեյթում Հայաստանի Հանրապետության դեսպանություն՝ էլեկտրոնային փոստով՝ embassy.kuwait@mfa.am, կամ հաղորդագրություն ուղարկել դեսպանության պաշտոնական Instagram կամ Facebook էջերին։

Հիմք՝ ՀՀ ԱԳՆ հայտարարություն՝
https://www.mfa.am/filemanager/consular/visa/2025/2025-12-30-LIST-OF-COUNTRIES-TEMPORARY-VISA-EXEMPTION.pdf 

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Էլ-Քուվեյթ, Ջաբրիե թաղամաս,
բլոկ 8, փողոց 3, վիլլա 8
Հեռ.՝ (+965) 25322175, 25322174

Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2026, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: