• English
  • عربي
  • Հայերեն
Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Արտաքին քաղաքականություն
    • Արտաքին քաղաքականություն
    • Լեռնային Ղարաբաղ
    • Ցեղասպանության ճանաչում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Քաղաքացիություն
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • ՀՀ վերադարձի վկայական
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Դեսպան Չարչօղլյանի հանդիպումը Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի հետ

24 մար, 2023

Ապրիլի 30-ին Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ահմադ աբդ ալ-Ազիզ ալ-Սաադունն ընդունել է Քուվեյթում ՀՀ դեսպան Ֆադեյ Չարչօղլյանին: Հանդիպման ընթացքում քննարկվել են երկու երկրների միջև միջխորհրդարանական համագործակցության հետագա խորացմանը վերաբերող հարցեր: Դեսպան Չարչօղլյանը նշել է, որ Հայաստանը պատրաստ է ակտիվացնել միջխորհրդարանական ոլորտում պատվիրակությունների փոխայցելությունների մակարդակը, ինչը նոր հիմքերի վրա կդնի երկու երկրների օրենսդիր մարմինների միջև աշխատանքների հետագա խորացումն ու իրատեսական արդյունքների արձանագրումը: Այս կապակցությամբ Քուվեյթում ՀՀ դեսպանը կարևորել է Ահմադ ալ-Սաադունի այցը Հայաստան, նշելով, որ այն նոր էջ կբացի երկու երկրների միջխորհրդարանական համագործակցության պատմության մեջ:

Զրուցակիցներն անդրադարձել են նաև միջխորհրդարանական բարեկամության խմբերի միջև կապերի հետագա խթանմանն ու խորացմանը:

Քուվեյթում ՀՀ դեսպանը լուսաբանել է նաև Ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերջին զարգացումներն ու հայ-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը, անդրադարձել մայիսի 6-ին Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրություններին:

Քուվեյթի Ազգային ժողովի նախագահն իր հերթին ողջունել է Ղարաբաղյան խնդրի կարգավորմանը բանակցային ճանապարհով հասնելու հայկական կողմի ջանքերը` նշելով, որ Քուվեյթի Պետությունը մշտապես կողմ է եղել հարցի խաղաղ կարգավորմանը:

Հանդիպման ընթացքում պարոն ալ-Սաադունը բարձր է գնահատել քուվեյթահայ համայնքի և երկրի բարգավաճման գործում հայերի ունեցած դերը, ինչպես նաեւ հայտնել է Քուվեյթի Պետության պատրաստակամությունը համապատասխան քայլեր ձեռնարկել Հայաստանի` որպես բարեկամ երկրի հետ բազմաբնույթ հարաբերությունների խորացման ուղղությամբ:

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Էլ-Քուվեյթ, Ջաբրիե թաղամաս,
բլոկ 8, փողոց 3, վիլլա 8
Հեռ.՝ (+965) 25322175, 25322174

Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2023, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: