• English
  • عربي
  • Հայերեն
Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն
  • Դեսպանություն
    • Դեսպան
    • Կառուցվածք
    • Տվյալներ. աշխատանքային ժամեր
    • Լուսանկարներ
  • Հայաստան
    • Ընդհանուր ակնարկ
    • Կառավարում
    • Մշակույթ
    • Պատմություն
    • Կրթություն Հայաստանում
    • Ներդրում Հայաստանում
    • Բիզնես Հայաստանում
  • Երկկողմ հարաբերություններ
  • Հյուպատոսական ծառայություն
    • Մաքսային արտոնություններ մշտական բնակության վերադարձողների համար
    • Անվճար հյուպատոսական ծառայություններ
    • Վիզա (մուտքի արտոնագիր)
    • Անձնագիր
    • Հյուպատոսական հաշվառում
    • Նոտարական ծառայություններ
    • Հատուկ կացության կարգավիճակ
    • Խորհուրդներ ճամփորդներին
    • Դատվածության և հետախուզման առկայության մասին տեղեկանք
    • Պետական տուրքի դրույքաչափեր
  • Տեղեկատվություն
    • Օգտակար հղումներ
    • Լուրեր
  • Հայ համայնք
    • Համայնքի մասին
    • Հայաստան համահայկական հիմնադրամ
  • կայքը գտնվում է լրամշակման փուլում:

Կարևոր պարզաբանում դեպի Հայաստան առանձ մուտքի արտոնագրի ՀՀ կառավարության նոր որոշման վերաբերյալ

18 հուլիսի, 2025
Կարևոր պարզաբանում դեպի Հայաստան առանձ մուտքի արտոնագրի ՀՀ կառավարության նոր որոշման վերաբերյալ
Ներբեռնել
Ամբողջ ալբոմ

2025 թ. հուլիսի 1-ից դեկտեմբերի 31-ը Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի կարող են մուտք գործել 116 պետությունների անձնագիր կրող այն քաղաքացիները, ովքեր մուտք գործելու օրվանից ունեն առնվազն վեց ամիս վավերականությամբ Ծոցի համագործակցության խորհրդի, ԵՄ և Շենգենյան պետությունների անդամ երկրներից մեկի և ԱՄՆ կողմից տրված կացության կարգավիճակը հաստատող ֆիզիկական (պլաստիկ կամ պիտակ) փաստաթուղթ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում մեկ տարվա ընթացքում առավելագույնը 180 օր ժամկետով գտնվելու իրավունքով (ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 610-Ն որոշում):
Երկրների ամբողջական ցանկը և անհրաժեշտ տեղեկությունը հասանելի են հետևյալ հղումով՝
https://www.mfa.am/filemanager/consular/visa/2025/2025-07-01-LIST-OF-COUNTRIES-TEMPORARY-VISA-EXEMPTION.pdf

Հիշեցնում ենք, որ դեպի Հայաստանի Հանրապետություն առանց մուտքի վիզայի ռեժիմ է գործում հետևյալ երկրների ու երկրների խմբերի անձնագիր կրող քաղաքացիների համար․

  • Ծոցի համագործակցության խորհրդի բոլոր անդամ պետություններ (ներառյալ Քուվեյթ)

  • Ամերիկայի Միացյալ Նահանգներ

  • Եվրոպական Միության երկրներ

  • Շենգենյան համաձայնագրի երկրներ

  • Այլ պետություններ

Նշված երկրների քաղաքացիները ՀՀ տարածքում կարող են մնալ առավելագույնը 180 օր մեկ տարվա ընթացքում։
Ըստ յուրաքանչյուր պետության՝ մուտքի արտոնագրերի վերաբերյալ մանրամասները հասանելի են հետևյալ հղմամբ՝
https://www.mfa.am/en/visa

Հայաստանի Հանրապետություն այցելող զբոսաշրջինկներին խստորեն խորհուրդ է տրվում Քուվեյթի միջազգային օդանավակայան ներկայանալ նախապես՝ թռիչքից առնվազն 3 ժամ առաջ։

«Ջազիրա» ավիաընկերության Քուվեյթ-Հայաստան ուղիղ չվերթներն իրականացվում են հուլիսի 8-ից՝ շաբաթը երեք անգամ հաճախականությամբ։ Թռիչքի տևողությունը մոտ երկու ժամ է։


ԱՌԱՎԵԼ ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

1․ Ո՞ր երկրների քաղաքացիների վրա է տարածվում ՀՀ կառավարության որոշումը։
Պատասխան․ ՀՀ կառավարության այս որոշումը վերաբերում է այն պետությունների քաղաքացիներին, որոնց հետ Հայաստանի Հանրապետությունը հաստատել է դիվանագիտական հարաբերություններ։
Դրանց շարքում են՝ Սիրիա, Լիբանան, Եգիպտոս, Ֆիլիպիններ, Պաղեստինի Պետություն, Հնդկաստան, Շրի Լանկա, Նեպալ, Բանգլադեշ, Եմեն, Իրաք, Հորդանան, Կանադա և ավելի քան 100 այլ պետություններ։
Երկրների ամբողջական ցանկը՝
https://www.mfa.am/filemanager/consular/visa/2025/2025-07-01-LIST-OF-COUNTRIES-TEMPORARY-VISA-EXEMPTION.pdf

2․ Ի՞նչ անել, եթե կացության փաստաթղթի վավերականությունը վեց ամսից պակաս է։
Պատասխան․ Եթե նշված երկրների քաղաքացիների կացության կարգավիճակը վեց ամսից պակաս է մուտքի օրվանից, ապա այդ քաղաքացիները պետք է ստանան մուտքի վիզա։
Վիզա հնարավոր է ստանալ առցանց կամ դիմելով ՀՀ դեսպանություն կամ հյուպատոսություն՝ կախված քաղաքացիության երկրից։
Մանրամասները՝
https://www.mfa.am/en/visa

3․ Ի՞նչ ձևով պետք է ներկայացնել կացության կարգավիճակը հաստատող փաստաթուղթը։
Պատասխան․ Կացության կարգավիճակի փաստաթուղթը պետք է ներկայացնել բացառապես ֆիզիկական (պլաստիկ) քարտի կամ անձնագրում փակցված պիտակի տեսքով։
Փաստաթուղթը կարող է ճանաչվել, եթե պարունակում է լատինատառ՝

  • փաստաթղթի անվանումը,

  • անձի անունը, ազգանունը, քաղաքացիությունը,

  • ծննդյան ամսաթիվը և վավերականության ժամկետը՝ նշված Գրիգորյան օրացույցով (օրինակ՝ 18.06.2028 կամ 18 JUN 2028)։
    Էլեկտրոնային, հավելվածային, սկանավորված կամ պատճենված (նույնիսկ գունավոր) տարբերակները չեն ընդունվում։

4․ Այս որոշումը վերաբերու՞մ է ճամփորդական փաստաթուղթ («laissez-passer») ունեցողներին։
Պատասխան․ Որոշումը չի տարածվում ճամփորդական փաստաթուղթ («laissez-passer») ունեցողների վրա։ Սակայն նման փաստաթուղթ ունեցող անձանց հորդորում ենք հարցում ուղարկել ՀՀ դեսպանության հետևյալ էլ. փոստին՝ embassy.kuwait@mfa.am
Քուվեյթյան ճամփորդական փաստաթուղթ ունեցող անձինք կարող են ստանալ մուտքի արտոնագիր ՀՀ պետական սահմանին։

5․ Արդյո՞ք այս որոշումը վերաբերում է անչափահասներին։
Պատասխան․ Այո, որոշումը նույն կերպ տարածվում է նաև 18 տարեկանից փոքր անձանց վրա։

6․ Կան արդյո՞ք բացառություններ հայազգի այլ երկրի քաղաքացիների համար։
Պատասխան․ ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի թիվ 610-Ն որոշումը նույնությամբ կիրառվում է նաև այն հայազգի անձանց նկատմամբ, որոնք հանդիսանում են որոշման մեջ նշված պետությունների քաղաքացիներ։
Իրավական հիմք՝
https://www.arlis.am/hy/acts/207195

կիսվել:
ՀՀ ԱԳՆ
պաշտոնական կայք
Երկքաղաքացիություն
Էլեկտրոնային վիզա
Արտոնագրի ձևեր

ք. Էլ-Քուվեյթ, Ջաբրիե թաղամաս,
բլոկ 8, փողոց 3, վիլլա 8
Հեռ.՝ (+965) 25322175, 25322174

Քուվեյթի Պետությունում ՀՀ դեսպանություն

© 2011-2025, Հեղինակային իրավունքները պաշտպանված են: